Հայհոյել է կնոջը, թքել նրա ափսեի մեջ, կինը դանակով հարվածել է ամուսնուն․ հրապարակվել է դատավճիռը

2022 թվականի հունվարին Երևան քաղաքի Սևանի փողոցի բնակարաններից մեկում Ա.Ա․-ն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կնոջ՝ Ա.Հ․-ի հասցեին, թքել է կնոջ առջև դրված ափսեի մեջ։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ա․Հ․-ն վեր է կացել նստած տեղից և մեկ անգամ դանակով հարվածել տղամարդու թիկունքին՝ ամուսնուն պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք։

Գործը դատարան է ստացվել 2022 թվականի հոկտեմբերի 11-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Հոկտեմբերի 17-ին գործը տեղափոխվել է մեկ այլ դատարան և մակագրվել է Մանվել Շահվերդյանին։

Ա․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի (մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը) հատկանիշներով։

2022 թվականի դեկտեմբերի մեկին հրապարակվել է դատավճիռը։

Ա․Հ․-ն մեղավոր է ճանաչվել և 3 տարի ժամկետով դատապարտվել ազատազրկման։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և կնոջ նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով։

Ա․ Հ․-ից ի օգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 75 հազար դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել