Նոր ուսումնական տարվանից էական փոփոխություն կկրի աբոնեմենտային ծրագիրը․ ԿԳՄՍ նախարար

Մայիսի մեկից ԿԳՄՍ նախարարության թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«12 տարեկանից բարձր երեխաների և ուսանողների համար կգործի տոմսի կես գին։

Նոր ուսումնական տարվանից էական փոփոխություն կկրի աբոնեմենտային ծրագիրը՝ կապվելով դպրոցական կրթական ծրագրին։ Կկարգավորվի նաև աբոնեմենտի շրջանակում թատրոն և թանգարան այցելության տրանսպորտային ծառայության հարցը այն դեպքերում, երբ կա դրա կարիքը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել