Նարեկ Սամսոնյանին ներկայացվել է մեղարդանք, վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «AntiFake.am» կայքում հրապարակված համապատասխան տեսագրությունում բռնության կոչի ու բռնության արդարացման առկայության դեպքի նախաքննությունը:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ․ ապրիլի 1-ին «AntiFake.am» կայքում հրապարակվել է ««զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոեկտն է էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05»», վերտառությամբ տեսագրություն, որտեղ ներկայացվող հաղորդման ընթացքում Ն․ Ս․-ն հնչեցրել է հետևյալ արտահայտությունները՝ «Ես ուզում եմ ասել, որ ես աջակցում եմ Մհերին, Մհերի արածը ողջունում եմ, բավականին բարձր եմ գնահատում Մհերի արածը, որովհետև Մհերը արել է մի բան, ինչը վաղուց պետք էր անել և ինչը ընդհանրապես պետքա հաճախ անել» և «ես շուտափույտ ազատություն եմ մաղթում Մհերին, ողջունում եմ նրան, տոկունություն եմ մաղթում և հորդորում եմ մնացած պատգամավորներին, ևս հետևել Մհեր Սահակյանի օրինակին: Թույլ մի տվեք շները Ձեր վրա հարձակվեն և կծեն: Կատաղած շանը նախականխելու համար կան բազմաթիվ ոչ, հա՞, ֆիզիկապես սպանելու օրինակներ, մեկը Մհերը Ձեզ բոլորիդ ցույց է տվել:»:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ․ ապրիլի 10-ին Ն․Ս․-ին ներկայացվել է մեղարդանք ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և ըստ էության քննելու համար գործը դատարան ողաւրկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել