Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 11-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Պ. Հովհաննիսյանի 2023 թվականի մարտի 29-ի թիվ 1113/15903-23 գրությունը՝ կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից գործուղված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆԻ պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչեւ 2024 թվականի ապրիլի 11-ը»: