Առողջապահության նախարարության առաջարկով վերանայվում է «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Փոփոխությունների համաձայն` զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու իրավունք չեն ստանում նրանք, ում մոտ առկա է`
1. հոգեկան խանգարումների տեսակներ
2. նյարդային համակարգի հիվանդություններ
3. վնասվածքների հետևանքներ
4. ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ
5. վիրաբուժական մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումները զգալի չափով սահմանափակող,
6. ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ
7. զարգացման արատներ
8. վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրներ: