Ես պնդում եմ՝ թող հրապարակի․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ես միայն կարող եմ ասել հետևյալ՝ ես երբեք որևէ փաստաթուղթ՝ լինի դա նամակ, լինի՝ համաձայնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ, լինեն դրանք գաղտնի գրիֆով, թե սովորական, երբեք որևէ բան չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Թող անհամեստ չհնչի՝ ընդհակառակը, բոլոր փաստաթղթերը, եթե հրապարակեն մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պահպանվել հայկական երկու պետությունների շահը։ Ես պնդում եմ՝ թող հրապարակի։ Այդտեղ որևէ խնդիր չկա։ Ինքը իրավունք ունի, չունենա էլ, իրեն նման իրավունքներ է վերապահում։ Թող հրապարակի, եթե չհրապարակի, ուրեմն ինքը ստախոս է»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Նա ի պատասխան լրագրողի հարցին ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հինգ տարիների կառավարում կարող է նկարագրել մեկ բառով՝ աղետաբեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել