Հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը հանցագործության մեջ կասկածվող անձին կարող են ձերբակալել, հարցաքննել, նրա նկատմամբ կիրառել դատավարական հարկադրանքի միջոցներ, ինչպես նաև որպես մեղադրյալ ներգրավել և մեղադրանք առաջադրել` Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:
Դատախազը պարտավոր է դատարանում պաշտպանել մեղադրանքը, քանի դեռ չեն հայտնաբերվել քրեական հետապնդումը կամ քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ: