Արամայիս Փաշինյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Արամայիս Փաշինյանն այսօր՝ ապրիլի 12-ին, վերընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։

Ազգային ժողովի 107 պատգամավորներն այսօր՝ ապրիլի 12-ին, քվեարկությանը մասնակցել են 65-ը, և բոլորն էլ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը։

Հիշեցնենք՝ Արամայիս Փաշինյանը 2019 թվականի նոյեմբերին ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ 3 տարի ժամկետով։

Նրա թեկնածության վերաբերյալ արդեն նշել ենք՝ մանրամասներ ներկայացնելով, թեկնածուի ընտրության մրցույթը հայտարարվել էր դեռևս 2023 թվականի հունվարի 19-ին, համապատասխան հայտարարությունը տեղադրված է եղել Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում։

————————————————

Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 10-ի նիստում խորհուրդը որոշել է հաստատել Արամայիս Փաշինյանի հայտը։ 20-օրյա ժամկետում նրա հետ հարցազրույց է անցկացվել։ Ազգային ժողովի կայքէջում հրապարակվել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում  թեկնածուի ընտրության հարցազրույցի փուլի մասին։ Դրա արդյունքում, մարտի 24-ին խորհուրդը որոշել է ԿԿՀ անդամի թեկնածու առաջադրել Արամայիս Փաշինյանին։

Ըստ էության, մրցութային խորհրդի գոյությունը չի արդարացվել։ Մեկ դիմում, մեկ թեկնածու։ Խորհուրդը հաստատել է թեկնածուին ու ամենայն հավանականությամբ, Արամայիս Փաշինյանը 2-րդ անգամ կընտրվի հանձնաժողովի անդամ։ Փաստացի, դուրս է գալիս, որ շղարշային մրցույթի միջոցով, առանց իրական մրցակցության, առանց ալտերնատիվ թեկնածուների, քաղաքական իշխանությունների հետ փոխկապակցված անձին, երկրորդ անգամ անընդմեջ ցանկանում են ընտրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։

Ավելի վաղ գրել ենք, որ Արամայիս Փաշինյանի ինքնակենսագրությունը որևէ կերպ չի բացահայտում նրա կապը ԲԴԽ-ի հետ, և հանրության շրջանում ողջմատորեն հարց էր առաջացել, թե ինչո՞ւ է ԲԴԽ-ն առաջադրել հենց նրան։ Սակայն, բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ նա ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ​, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սրբուհի Գալյանի քրոջ` Լիլիթ Գալյանի ամուսինն է։

Դեռևս 2019-ին, երբ ընտրվում էին հանձնաժողովի անդամները, նրանց թեկնածություններն առաջադրում էին խորհրդարանական 3 խմբակցությունները, ՀՀ Կառավարությունը և Բարձրագույն դատական խորհուրդը։

Այդ ժամանակ Արամայիս Փաշինյանը առաջադրվել էր Բարձրագույն դատական խորհրդի կողմից (կողմ՝ 85, դեմ՝ 16, անվավեր՝ 1)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել