Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 10-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Անուշ Մովսիսյանի դիմումը՝

1. Անուշ Հովիկի Մովսիսյանին նշանակել Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-21.1-Ղ2-1)։

2. Անուշ Հովիկի Մովսիսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել