Մանուկ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հունիսի 23-ին թիվ 44 երթուղային ավտոբուսի մեջ գաղտնի հափշտակել է Նարինե Մնացականյանի դրամապանակը, որի մեջ եղել է 302.000 ՀՀ դրամ գումար: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Մանուկ Բադալյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Գործի դատաքննությունը շարունակվում է:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անուններըհասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարներըկարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողըհամարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net