Նրանք բոլորով բերման են ենթարկում Մհեր Սահակյանին․ Քրիստինե Վարդանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում պատգամավոր Մհեր Սահակյանին։

«Եթե մտածեցիք, որ «ուժայիններն» այսպես «հերոսաբար» ադրբեջանիցիներին են հեռացնում Իշխանասարից, Տեղ գյուղի մոտից, Գորիս-Կապան ճանապարհից, Լաչինի միջանցքից, ցավոք սխալվեցիք։

Նրանք բոլորով բերման են ենթարկում 1 ընդդիմադիր պատգամավորի՝ Մհեր Սահակյանին»,-նշել է Քրիստինե Վարդանյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել»։

Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ Մհեր Սահակյանը տեղափոխվել է ոստիկանության բաժին, իսկ Վլադիմիր Վարդանյանը բուժօգնություն է ստացել հիվանդանոցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել