Օդափոխման և օդի լավորակման համակարգերի շահագործման ժամանակ չի թույլատրվում՝
1) բաց թողնել օդափոխման խցիկների դռները,
2) փակել արտածծիչ անցուղիները, անցքերը, վարդակները,
3) օդամուղներին միացնել գազային ջեռուցիչ սարքեր:
Օդափոխիչ խցիկները, փոշեզատիչները (ցիկլոնները), զտիչները, օդամուղները պետք է մաքրվեն դյուրավառ փոշուց, արտադրության թափոններից` օբյեկտի ղեկավարի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտով սահմանված ժամկետներում: