ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մարտի 31-ին` ժամը 11:00-ին, Չայլախյան 29 հասցեում գտնվող «Երևանի թիվ 18 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Գործարկվելու է էլեկտրական շչակ:
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։