Ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին չորրորդ ծրագիրը․ Գուրգեն Ներսիսյան

Այսօր ընդունվել է տնտեսվարող սյուբեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին չորրորդ ծրագիրը։

Այս մասին հայտնում է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Արցախի Հանրապետության շրջափակման տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով այսօր ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին չորրորդ ծրագիրը:

Ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, աջակցություն չեն ստանալու այն սուբյեկտները, որոնց կողմից ապրանքների գնաճի պատճառ հանդիսացած վարչական իրավախախտումներ կատարելու կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել