Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
«Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։