Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը ավելացել է ևս 35-ով․ ԱՆ

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը վերջին թարմացումից հետո (մարտի 13, 2023թ.) ավելացել է ևս 35-ով:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Այսպիսով, մարտի 29-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է:

85-ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակ:

Առողջապահության նախարարությունը կարմրուկի ցուցանիշների մասին հաջորդիվ կտեղեկացնի` ելնելով համաճարակաբանական իրավիճակից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել