ՀՀ վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն է տարածել ՀՀ կառավարությունը։
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Փորձագետը՝
1) Իրականացնում է ռազմավարական փաստաթղթերի նախագծերի մշակում, ինչպես նաև առանձին ոլորտային հիմնախնդիրների հետ կապված մասնագիտական վերլուծության և փորձաքննության իրականացում,
2) Իրականացնում է համապատասխան օրենսդրական դաշտի ուսումնասիրում, դրա կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակում,
3) Իրականացնում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված համապատասխան միջոցառումների կատարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ մշտադիտարկում:
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից 3 ամիս ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետն ունի բարձրագույն կրթություն, անվտանգային-պաշտպանական և/կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձառություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում: Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն (ազատ) լեզուներին:
Փորձագետի պարտականությունները`
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2023 թվականի մարտի 30-ը ներառյալ։
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
5) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները)
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
7) համառոտ CV:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, էլ. փոստ` [email protected]/: