Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում միջադեպ է տեղի ունեցել դասախասի և ուսանողի միջև։
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանին աշխատասենյակում հարվածներ էր հասցրել ուսանողներից մեկը։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ քրեական վարույթ կա նախաձեռնված․ «Կարգավիճակ ունեցող անձ չկա»։
Ինստիտուտի հանրային և ինստիտուցիոնալ հարաբերությունների բաժնի ղեկավար Աստղիկ Մարտիրոսյանը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց այն լուրը, որ Հարություն Բաբայանը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի հայրն է։
Լուսանկարում՝ Հարություն Բաբայան