36-ամյա Հեղինե Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թվականի մարտից մինչև մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Մալաթիա հագուսի տոնավաճառի թիվ 98,19 և 24 տաղավարներից կատարել է գողություններ և գողության փորձեր:
Ամբաստանյալի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այսինքն` գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնիհափշտակությունը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ինչպես նաև քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածով. այն է` հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Հեղինե Կարապետյանը եղել է նախկինում դատված: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net