Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար սահմանված է տուգանք` հետևյալ չափերով

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն`
առաջացնում է տուգանքի նշանակում` 20 000 ՀՀ դրամի չափով:

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` 30 000 ՀՀ դրամի չափով:

Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պարտականությունները չկատարելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` 30 000 ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել