«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 30-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 31-ը ժամը 22.00-ն կդադարեցվի.
Էրեբունի վարչական շրջանի` Դավիթ Բեկի, Սարի Թաղ 3-28 փողոցների, Վարդաշեն և Մուշական թաղամասերի ջրամատակարարումը,
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Ահարոնյան, Վ.Վահյան, Պ.Սևակի, Դ.Անհաղթի, Վրթ.Փափազյան, Վարշավյան, Ա.Տիգրանյան, Չոլաքյան փողոցների, Ներսիսյան փողոցի և նրբանցքի, Կ.Ուլնեցու 1-63 շենքերի և առանձնատների, Ազատության 1-11, 31 շենքերի և անհատական տնատիրությունների, Բաբայան փողոցի առանձնատների և 10-16/1 զույգ համարի շենքերի, «Քանաքեռ Զեյթուն», «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնների, Ռ.Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցի ջրամատակարարումը:
Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային Ճառագայթ, Արաբկիրի 29, 45, 47, 49 փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: