Կոնոսամենտը արժեթղթի տեսակ է, որն իր ձևով դասվում է տիտղոսային արժեթղթերի դասին:
Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 158-րդ հոդվածի`
Կոնոսամենտ է համարվում ապրանքը տնօրինելու մասին փաստաթուղթը, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` տնօրինելու կոնոսամենտում նշված բեռը և փոխադրելուց հետո ստանալու այն:
Կոնոսամենտը կարող է լինել` ըստ ներկայացնողի, օրդերային կամ անվանական:
Թվարկենք դրանցից յուրաքանչյուրը.
- Ըստ ներկայացնողի արժեթղթով հավաստված իրավունքներն այլ անձի փոխանցելու համար բավական է արժեթուղթը հանձնել այդ անձին:
- Անվանական արժեթղթով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել պահանջների զիջման (ցեսիայի) համար սահմանված կարգով, բացառությամբ պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերով հավաստված իրավունքները ենթակա չեն փոխանցման:
- Օրդերային արժեթղթով իրավունքները փոխանցվում են այդ արժեթղթի վրա փոխանցագիր (ինդոսամենտ) կատարելու միջոցով: