«Սահմանադրական հանձաժողովի անհրաժեշտությունը կար». Հրայր Թովմասյան

Սեպտեմբերի 12-ին Եվրոպական միությունը «Աջակցություն բյուջեին» ծրագրի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարությանը կհատկացնի 29 միլիոն եվրո ինստիտուցիոնալ բարեփոխումների համար:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նրա խոքով՝ այս տարվա ծրագիրը նախորդի հետ համեմատ 10-ը միլիոն եվրոյով ավելի է. «Նախորդ տարի այս ծրագրի շրջանակներում մենք ապահովել ենք 90 տոկոս կատարողականություն: Այս տարվա ծրագիրն արդեն պատրաստ է և կիրականացվի երեք տարի ժամկետով»:

Նախարարը վստահեցրեց, որ միջազգային համագործակցության շրջանակներն ընդլայնվել են: Հոկտեմբեր ամսին Հայաստանում կանցկացվի ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների հերթական խորհրդակցությունը, որի նախագահն այս պահին Հրայր Թովմասյանն է:

Վերջինս հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև նախագահի կողմից սահմանադրական հանձնաժողով ստեղծելու հրամանագրին. « Սահմանադրական հանձաժողովի անհրաժեշտությունը կար: Այն մասնագիտական հանձնաժողով է, որը անցելու է հանրային քննարկման մեծ փուլ»:

 

Խոսելով ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին՝ ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել նախարարությանը և մատնանշել այն ուղղությունները, որոնք նախարարությունը պետք է զարգացնի:

«Մեր գլխավոր առաքելությունը եղել է, կա և կմնա օրենսդրության վիճակի համար պատասխանատվությունը: Մենք պետք է օրեսդրությունը մաքրենք իրավական անորոշություններից և կոռուպցիոն ռիսկեր պարունակող դրույթներից»:

Արդարադատության նախարարի խոսքերով՝ չնայած ոլորտում կան թերություններ, բայց, այնումենայնիվ, նախարարությունը վերջին տարիներին գրանցել է մի շարք ձեռքբերումներ, որոնցով կարելի է հպարտանալ. «Ձեռքբերումները և խնդիրները նույն հարթության վրա չեն գտնվում: Մենք ունենք ոլորտներ, որոնցով հպարտանում ենք, դրան զուգահեռ ունենք նաև ոլորտներ, որտեղ կատարված փոփոխությունները տեսանելի չեն անգամ մեզ համար»:

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել