ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 136 հոդվածը նախատեսվում է, որ գույքը կարող է լինել բաժանելի և անբաժանելի, ինչպես նաև տալիս դրանց սահմանումները:
Գույքը կարող է լինել բաժանելի և անբաժանելի:
Անբաժանելի է համարվում այն գույքը, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոփոխման կամ ենթակա չէ բաժանման օրենքի ուժով:
Անբաժանելի գույքի սեփականության իրավունքում բաժնի առանձնացման կարգը սահմանվում է Քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի կանոններով:
Բաժանելի է այն գույքը, որը բաժանելիս նրա օգտագործման օրենքով սահմանված նշանակությունը չի փոփոխվում: