Ինչպես գիտենք, անձը կարող է իր գույքը տնօրինել ցանկացած եղանակով: Գույքը տնօրինելու եղանակներից է նաև այն այլ անձի կտակելը:
Քաղաքացին կտակը պետք է կազմի անձամբ, քանզի օրենքն արգելում է ներկայացուցչի միջոցով կտակ անել, բայց կարող են լինել դեպքեր, երբ անձն օբյեկտիվ պատճառներով չկարողանա անձամբ ստորագրել կտակը:
Օրենքը նման դեպքերի համար նախատեսել է հետևյալը.
Եթե կտակարարը ֆիզիկական թերությունների, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող անձամբ ստորագրել կտակը, ապա նրա խնդրանքով, նոտարի կամ օրենքին համապատասխան կտակը վավերացնող այլ անձի ներկայությամբ, կտակը կարող է ստորագրվել այլ քաղաքացու կողմից` կտակում նշելով այն պատճառները, որոնց ուժով կտակարարը չի կարողացել անձամբ ստորագրել կտակը:
Կտակը այն անձի կողմից ստորագրելու դեպքում կտակում պետք է նշվեն այն ստորագրող քաղաքացու անունը և նրա բնակության վայրը, իսկ կտակը ստորագրող անձի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը: