Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված օդանավ զավթելու համար

Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ փախցնելու նպատակով զավթելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

Վերը նշված արարքները, որոնք՝

1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել