Քննչական առավել տարածված և միաժամանակ խիստ պատասխանատու գործողություններից մեկը դեպքի վայրի զննությունն է, այդտեղ հայտնաբերված իրեղեն ապացույցների քննչական զննումը:
Հանցավոր անձի հոգեբանական առանձնահատկությունների մասին տեղեկություններ ստանալու աղբյուրն այն տարածքն է, որտեղ ծավալվել է հացանքը կատարող անձի, ինչպես նաև տուժողի, վկաների, իսկ հետո քննիչի, ընթերականների, մասնագետների առարկայական գործողությունները:
Դեպքի վայրի զննությունը ինքնուրույն քննչական գործողություն է, որը կատարվում է հանցագործության իրադրությունը պարզելու, հանցագործության հետքերը, այլ իրեղեն ապացույցները, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: Ի տարբերություն քննչական սկզբնական գործղությունների՝ դեպքի վայրի զննությունը կատարվում է անմիջապես, առանց հետաձգման, քանի որ ձգձգումը կարող է հանգեցնել իրադրության փոփոխությանը, հետքերի և հանցանշանների կորստյանը, ականատեսների և վկաների մոտ գործի համար էական հանգամանքների մոռացության:
Տեղազննության ժամանակ քննիչն առնչվում է մեծաքանակ տեղեկությունների հետ, որոնք բոլորը չէ, որ անհրաժեշտ են հանցադեպի մտավոր մոդելի կառուցման համար:
Նա պետք է այդ ամենից ընտրի այնպիսիքը, որոնք ուղղակի առնչություն ունեն հետազոտվող իրադարձության հետ:
Քննիչը այդ պայմաններում չի կարող տեղում մինչև վերջ կատարել անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ ստացված տեղեկությունների իմաստավորելու ուղղությամբ, որպեսզի հանգամանքը անհրաժեշտություն է առաջացնում դրանք ֆիքսելու համապատասխան գիտատեխնիկական միջոցների գործադրմամբ:
Դրա համար, որոնողականին զուգահեռ, քննիչը պետք է իրականացնի նաև վավերացման գործունեություն, այսինքն՝ստացված կարևոր տեղեկությունները ստույգ կերպով արտացոլվի արձանագրության մեջ:
Զննմանը նախապատրաստվելիս շատ կարևոր է գործընթացում ներգրավվածների մտածողական գործունեության ակտիվացումը և առաջադրված խնդիրների կատարման ուղղությամբ նախաձեռնության դրսևորման ապահովումը: