Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը քննության է առնում դիմում տալու օրվանից երկամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` առավելագույնը երկու ամսով:
Ընդունելով անվան փոխման մասին դիմումը՝ ՔԿԱԳ մարմինը դրանց պահպանման վայրի ՔԿԱԳ մարմիններից ստանում է քաղաքացիական կացության ակտերի այն գրառումների պատճենները, որոնցում անվան փոխման կապակցությամբ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, ինչպես նաև ոստիկանության մարմինների եզրակացությունը: Ոստիկանության մարմինները պարտավոր են եզրակացություն տալ 15-օրյա ժամկետում:
Իսկ եթե կորել են քաղաքացիական կացության ակտերի այն գրառումները, որոնցում անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, ապա անվան փոխման պետական գրանցումն իրականացվում է միայն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրառումները վերականգնելուց հետո:
ՔԿԱԳ մարմինը պարտավոր է դիմողի բնակության վայրի ոստիկանության մարմնին և զինվորական կոմիսարիատին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առնվազն մեկ վարկային բյուրոյին անվան փոխման մասին տեղյակ պահել այդ փոփոխության պետական գրանցումից հետո` առնվազն յոթ օրվա ժամկետում