Մարտի 27-31-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այց կկատարի Լատվիայի Հանրապետություն, Լիտվայի Հանրապետություն և Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ԱԽ քարտուղարի գրասենյակի մամուլի ծառայությունը։
«Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն աշխատանքային հանդիպումներ կունենա Ռիգայում, Վիլնյուսում և Տալլինում»,-նշված է հաղորդագրությունում։