Գիշերային ակումբում պատահածը այլ բացահայտումների առիթ հանդիսացավ

Նախկինում չդատված 21-ամյա Սարգիս Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականին Արտաշատ քաղաքում գտնվող գիշերային ակումբի մոտ վիճաբանել է նույն քաղաքի բնակիչ Խաչատուր Սահակյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած ծալովի շեղբով դանակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս և նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Բացի այդ 2011թ աշնանն իր տանը կից արհեստանոցում ապօրինի կերպով գործարանային և ինքնաշեն դետալների հավաքմամբ մակարով տեսակի ատրճանակի նմանությամբ պատրաստել, պահել և կրել է 9մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար նախատեսված ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել և նույն ատրճանակի պահունակում պահել և կրել է ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի 3 հատ մարտական փամփուշտներ:

Վերոնշյալ զինամթերքը հայտնաբերվել և վերցվել են ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների կողմից կատարված անձնական խուզարկության ժամանակ:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել