Փորձել էր ընկերուհուն պաշտպանել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ քննվում է Արմեն Ղարիբյանին առաջադրված մեղադրանքը:

Նախկինում չդատված 26-ամյա Արմենը ընկերուհուն՝ Անի Սահակյանին ծեծի ենթարկելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել Սարգիս Կարապետյանի հետ, որիընթացքում օղու շշով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին և կրծքավանդակի աջ կեսի, դեմքի բազմակի ծակած-կտրածչթափանցող, արյունահոսող վերքերի, կրծքավանդակի ձախ կեսի թիկնային մակերեսի ծակած-կտրած, թափանցող, թոքի վնասումով արյունահոսող վերքերի,ձախակողմյան հեմոպնևմոթորաքսի ձևերով: Այսինքն՝ նրա գործողությունների հետևանքով տուժողի առողջությանը պատճառվել է կյանքի համար վտնագավոր ծանրվնաս:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինիս նկատմաբ գործ է հարուցվել ՀՀ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այսինքն՝դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամառաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպեսնաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս,քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիությանընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Նշենք, որ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնելիսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել