«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստն ավարտվել է։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Նիստը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են Անի եւ Սիսիան համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմիններում ընտրությունների անցկացման կարգի վերաբերյալ հարցեր։
Ընդունվել է Կուսակցության անդամավճարների հավաքագրման նոր կարգը։
Անդրադարձ է կատարվել ընթացիկ քաղաքական այլ հարցերի։