Չիլիի դատավորները ներողություն են խնդրում հեղաշրջումից հետո իրենց քայլերի համար

Չիլիի դատավորներին ներկայացնող մարմինը անսպասելիորեն ներողություն է խնդրում 1970-1980-ականների ռազմական դիկտատուրայի ժամանակ իր անդամների կողմից իրականացրած գործողությունների համար, հայտնում է https://www.bbc.co.uk-ին:

Հայտարարությունում ասվում է, որ այդ ժամանակ դատական համակարգը չի իրականացրել հիմնական իրավունքների պաշտպանի իր դերը: «ժամանակն է ներողություն խնդրել զոհերից և Չիլիի հասարակությունից», – ասել են դատավորները:

Ավելի քան 3000 մարդիկ են սպանվել գեներալ Ավգուստո Պինոչետիի դիկտատուրայի ժամանակ 1973-ից 1990 թվականներին: Հայտարարությունը արվել է Դատական համակարգի մագիստրանտների ազգային ասոցիացիայի կողմից հեղաշրջման 40-րդ տարելիցից մեկ շաբաթ առաջ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել