ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը պատասխանել է Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանին:
«Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանին՝
Ընթերցեցի պատասխանը, որը ենթադրաբար տրվել է իմ 04.09.2013թ. մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին: Բացի վիրավորելու ցանկությունից որևէ այլ ենթատեքստ չնկատեցի: Խելացի մարդը հասկանում է, որ նման ցածրորակ պատասխանի դեպքում ոչ թե հերքվում, այլ հաստատվում են իմ հայտնած կասկածները:
Եվ նման կերպարին վստահված է փաստաբանական դպրոցի ղեկավարումը…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աթանեսյանը: