Դատավորի բարձր պաշտոնին հրաժեշտ տված 7 դատավորների հանձնվել են շնորհակալագրեր. ԲԴԽ

Վերջին 6 ամիսների ընթացքում դատավորի բարձր պաշտոնին հրաժեշտ տված 7 դատավորների, որոնք իրենց կյանքի մեծ մասը՝ 25-45 տարին, նվիրել են դատական իշխանությանը, հանձնվել են շնորհակալագրեր:

Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։

Պաշտոնաթող դատավորներն են՝

Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանը՝ դատական իշխանությանը ծառայել է ավելի քան 33 տարի,

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը՝ դատական իշխանությանն է նվիրել իր կյանքի 45 տարիները,

Վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանը՝ արդարադատություն է իրականացրել ավելի քան 22 տարի,

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը՝ դատական իշխանությանն է ծառայել է շուրջ 22 տարի,

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանը՝ իր կյանքի ավելի քան 25 տարիները նվիրել է դատական իշխանությանը անձնվեր ծառայելուն,

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը՝ իրավունքին և օրինականությանը ծառայել է շուրջ 27 տարի,

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը՝ դատական իշանությանը ծառայել է ավելի քան 22 տարի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել