Նարինե Խաչատրյանը նշանակվել է «Երևան» նոտարական տարածքի նոտար

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մարտի 16-ին հրաման է ստորագրել «Երևան» նոտարական տարածքի նոտար նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» օրենքի 10-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 9-Ն հրամանը, նոտարական պալատի վարչության 2023 թվականի մարտի 15-ի՝ N ԵՆՊ-220/23 գրությամբ ներկայացված եզրակացությունը և Ն. Խաչատրյանի դիմումը.

Հրամայում եմ՝

Նարինե Բորիսի Խաչատրյանին 2023 թվականի մարտի 17-ից նշանակել «Երևան» նոտարական տարածքի նոտար, նստավայրը՝ «Ավան 2»»,-նշվում է հրամանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել