Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե արդյո՞ք սահմանված է հանդիսասրահի կամ նմանատիպ այլ վայրի այցելուների առավելագույն թվաքանակ:
Ըստ այդմ նշենք, որ հանդիսասրահներում, ճաշարաններում, ցուցահանդեսային, առևտրային, բորսային, պաշտամունքային շինություններում, լսարաններում, ինչպես նաև այլ մարդաշատ վայրերում, այցելուների թիվը չպետք է գերազանցի նախագծման նորմերով սահմանված և տարահանման թողունակության հիման վրա կատարված հաշվարկային քանակից:
Այն դեպքում, երբ նախագծման նորմերում բացակայում են հաշվարկման համար անհրաժեշտ տվյալներ, մեկ մարդու համար տարահանման ժամանակը պետք է ընդունվի 2 րոպե, իսկ հաշվարկային մակերեսը՝ 0.75 մ2 :