Վերաքննիչ քրեական դատարանից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի 2 թեկնածու է առաջադրվել։
Մեկը Արշակ Վարդանյանն է, մյուս թեկնածուն՝ Ռուբիկ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամներ Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետը ապրիլի 9-ին լրանում է։ Ապրիլի 7-ին Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամների ընտրության հարցն է լինելու: