Երևան քաղաքում՝ մարտի 20-ի ցերեկը, 21-ին, 24-25-ին հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 21-24-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով:
