Տեսեք, թե ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել․ Անդրանիկ Քոչարյան

Թշնամին միշտ մեր դիմաց է, մենք էլ իր դիմաց․ այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ադրբեջանական կողմից որևէ կուտակումներ կա՞ն ՀՀ սահմաններին։

«Պաշտպանության նախարարը տվյալ հարցին հստակ տվել է պատասխան։ Ես տեղեկություն ունեմ, որ հակառակորդը միշտ մեր դիմացն է, մենք էլ իրենց դիմացն ենք։ Հիմա ո՞նց անենք, որ դեմ դիմաց կանգնելու առկայության պարագայում լարվածության, էսկալացիայի հնարավորություն չլինի, խոսքը դրա մասին է։ Բանակ ենք կառուցում, կառավարության ծրագիրն ենք դարձնում իրականություն։ Իհարկե կուզեի, որ այս աշխատանքին լրատվական համույթն էլ ակտիվ մասնակցություն ունենար, այլ ոչ թե հակառակորդին ցանկալի մեկնաբանություններ հնչեցներ»,-նշեց նա։

Խոսելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերի մասին՝ նա նշեց, որ պաշտոնական գրություն են ուղարկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին։ Եվ այսօրվա ընթացքում էլի պաշտոնական գրություններ կուղարկվեն նրանց, որոնք խուսափում են քննիչ հանձնաժողով ներկայանալ։

«Պրոբլեմը դա չի, տեսեք, թե ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել: Նույնիսկ մերև հանձնաժողովի անդամներից մեկն այսօր գրառում էր արել՝ չգիտակցելով, թե 6 ժամվա ընթացքում Օնիկ Գասպարյանն իր նշած գեներալների մասին ինչ է ասել: Ես արձագանքում եմ՝ Տիգրան Աբրահամյան, բարի եղիր ոչ թե մեծամիտ տեսակետներ հայտարարելու՝ արի հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի տեղյակ լինես նույն գեներալ-գնդապետն ինչպես է նկարագրել իրողությունները և ինչպիսի տեսակետներ է ասել իր կողմից շատ սիրված գեներալների մասին: Կարող է լավ բանե՞ր է ասել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել