Այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները

Մոսկվայում այսօր տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Սպասվում է, որ հիմնական թեմաներից մեկը կլինի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, ինչպես նաև այդ նպատակով Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպման կազմակերպումը։

Նշվում է, որ ՌԴ և ՀՀ արտգործնախարարները նախատեսում են մանրամասն վերլուծել տարածաշրջանային խնդիրները՝ «ներառյալ Լաչինի միջանցքի շուրջ և, առհասարակ, ԼՂ-ում իրավիճակի կարգավորումը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել