Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում՝ մինչև 24 ժամ

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 20-ի

ժամը 07:00-ից մինչև մարտի 21-ի ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը,

-ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի 1-17 շենքերի, Զ.Անդրանիկի Թաղ. 6-10 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամաս 14-21 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-17:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գր.Լուսավորչի, Գրիբոյեդովի, Զ.Դարյանի, Հ. Թումանյանի, Վարդանանց, Մ.Մաշտոցի, Ստ.Շահումյանի, Խ.Աբովյանի փողոցների Խ.Աբովյան 1 փակուղու ջրամատակարարումը,

-ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արամի, Աբովյանի 1-4-20 շենքերի, Փավստոս Բուզանդի 1-32 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել