Գրավի իրավունքի գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը կատարվում է գրավատուի, գրավառուի դիմումի հիման վրա կամ գրանցում իրականացնող մարմնի նախաձեռնությամբ` նախապես գրավառուին և գրավատուին տեղյակ պահելուց հետո` գրավի իրավունքի գրանցման մատյանում և գրանցման վկայականում համապատասխան գրառում կատարելու միջոցով:
Գրանցման ժամանակ թույլ տրված սխալները, եթե դրանք չեն փոփոխում գույքի պատկանելությունը, դրանկատմամբ իրավունքների բնույթը, որակական և քանակական բնութագրերը, գրանցումն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը կարող է ուղղել` այդ մասին տեղյակ պահելով շահագրգիռ կողմերին:
Գրանցման ժամանակ թույլ տրված սխալները, եթե դրանք առաջացնում են գույքի պատկանելության, դրանկատմամբ իրավունքների բնույթի, որակական և քանակական բնութագրերի փոփոխություն, գրանցման փաստաթղթերում կարող է ուղղել գրանցումն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը` միայն շահագրգիռ կողմերի գրավոր համաձայնության առկայության դեպքում:
Եթե գրանցումը կատարվել է որևէ իրավասու մարմնի տված փաստաթղթի հիման վրա, ապա թույլ տրված սխալների ուղղումը կարող է կատարվել միայն ներկայացված փաստաթղթում տվյալ մարմնի կողմից համապատասխան ուղղում կատարվելուց հետո:
Գրավի իրավունքի գրանցման ժամանակ թույլ տրված իրավական բնույթի սխալներն ուղղվում են դատական կարգով: