Տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Համաձայն այդ ցանկի` Հաստանի Հանրապետության տարածքում պարտադիր պետական գրանցման են ենթակակազմակերպություններին, պետական, համայնքային հիմնարկներին և ֆիզիկական անձանց պատկանողտրանսպորտային միջոցները`
ա) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական ավտոմոբիլային տեսչության մարմիններում` 50 խոր. սմ և ավելի աշխատանքային ծավալ ու 50 կմ/ժամ և ավելի առավելագույն արագություն ունեցող տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման ճանապարհներում շահագործելու համար.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունում` տրակտորները, ինքնագնաց ճանապարհաշինարարական և այլ մեքենաներն ու դրանց կցորդները.
գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավտոմոբիլային ծառայությունում` նախարարության տնօրինության տակ գտնվող տրանսպորտային միջոցները.
դ) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում` օտարերկրյա պետություններում գրանցված և ժամանակավորապես (մինչև մեկ տարի ժամկետով) Հայաստանի Հանրապետությունում գտնվող տրանսպորտայինմիջոցները:
Իսկ ի՞նչ ժամկետում պետք է կատարել պետական գրանցումը:
Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի) ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման կողմերի` գործարքն ստորագրելու օրվանից սկսած 15-oրյա ժամկետում, իսկ տրանսպորտային միջոցը «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված լինելու դեպքում` հայտարարագրելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի:
Տրանսպորտային միջոցների պետական գրանցումն ու պետական հաշվառումն իրականացվում են տրանսպորտային միջոցը (կամ ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող իրավասու ստորաբաժանման տրամադրած տրանսպորտային միջոցի տվյալների վերաբերյալ տեղեկանքը) և օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը ճանապարհային ոստիկանություն ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: