Ճաշարանի հերթապահը նշանակվում է ենթասպաներից կամ սերժանտներից: Նա պատասխանատու է պահեստից մթերքի ստացման ճշտության, դրանք կաթսայի մեջ լրիվ դնելու, կերակուրը սահմանված չափաբաժիններով ժամանակին բաժանելու, խոհանոցային գույքի և ամանեղենի անվնասության, ինչպես նաև ճաշարանի սանիտարահիգիենիկ վիճակի և դրանում կարգուկանոնի պահպանման համար: Ճաշարանի հերթապահը ենթարկվում է գնդի հերթապահին, նրա օգնականին, գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին և գնդի պարենային ծառայության պետին: Նրան են ենթարկվում ճաշարանում աշխատելու համար նշանակված օրվա վերակարգը և խոհարարները:
Ճաշարանի նոր հերթապահը սահմանված ժամին հրահանգներ է ստանում գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալից իսկ նրա բացակայության դեպքում` պարենային ծառայության պետից:
Նշենք, որ ճաշարանի հերթապահը պարտավոր է՝
– գիտենալ բավարարման ցուցակում գրանցվածների թիվը և ճաշացուցակ-բաշխումը.
– վերահսկել հրահանգիչ խոհարարի (ավագ խոհարարի) պահեստից մթերքների ստացումը, դրանց քաշը և լավորակ լինելը, մթերքի որակը որոշելու համար անհրաժեշտության դեպքում կանչել բժշկին կամ բուժակին.
– հետևել մթերքի մշակմանը, ինչպես նաև այն բանին, որ մսի և ձկան մշակումը, պատրաստի կերակրի բացթողումը կատարեն միայն խոհարարները.
– ներկա գտնվել մթերքը կաթսայի մեջ դնելուն և հետևել, որ նախատեսված մթերքը կաթսայի մեջ դրվի ճիշտ քաշով.
– ներկա գտնվել միսն ու ձուկը չափաբաժինների բաժանելիս, ստուգել դրանց զանգվածը, ինչպես նաև պատրաստված կերակրի որակը վերահսկողության հաշվառման գրքում հրահանգիչ խոհարարի (ավագ խոհարարի) գրանցումների ճշտությունը.
– բուժքննություն չանցած զինվորներին թույլ չտալ ճաշարանում աշխատելու, հետևել աշխատանքի ժամանակ հիգիենայի կանոնների պահպանմանը.
– ճաշարանում մաքրություն և կարգուկանոն պահպանել, անձնակազմին թույլ չտալ նստելիս ճաշարանում գտնվել գլխարկներով, շինելներով և հատուկ (աշխատանքային) հագուստով.
– հետևել սեղաններին ժամանակին սպասքադրմանն ու հավաքմանը, կազմակերպել ճաշարանախոհանոցային ամանեղենի որակով լվացումը, թույլ չտալ այն դուրս բերել ճաշարանից.
– չթույլատրել կերակրի բացթողումը առանց բժշկի (բուժակի) կողմից նրա որակի ստուգման և գնդի հերթապահի թույլտվության, հետևել կերակրի` ժամանակին և ճիշտ բաշխմանը և ստորաբաժանումներին նրա բացթողման հերթականության ճշգրիտ պահպանմանը.
– պահանջել, որ մթերքի պաշարները պահվեն մաքուր և կարգին, ապահովվի դրանց հուսալի պահպանումը.
– վաշտերի ավագների կամ վաշտերի (գումարտակների, ապահովման ստորաբաժանումների) հերթապահների հայտերով կերակուր բաց թողնել` չթույլատրելով այն սահմանված ժամկետներից երկար պահել.
– կազմակերպել մթերքի մշակումից հետո մնացորդները ժամանակին հավաքելը և հետևել ճաշարանին հարակից տարածքի մաքրությանը.
– կողմնակի անձանց ճաշարան չթողնել.
– ապահովել հրդեհային անվտանգության և տեխնոլոգիական սարքավորման շահագործման ժամանակ անվտանգության պահանջների կատարումը.
– բոլոր թերությունների մասին զեկուցել գնդի հերթապահին կամ նրա օգնականին.
– անմիջական պետերի` սկսած գնդի հրամանատարի տեղակալներից և ավելի բարձր, ինչպես նաև գնդի հերթապահի և նրա օգնականի` ճաշարան այցելելու դեպքում ներկայանալ նրանց:
Օրինակ` «Պարոն գնդապետ: Ճաշարանի հերթապահ` ենթասպա Բարսեղյան»: