Դատաքննությունը նախնական քննությանը հաջորդող փուլն է:
Միայն դատարանն է իրավասու իրականացնել արդարադատություն՝ հարուցված քաղաքացիական և քրեական գործի դատական քննություն իրականացնելու ճանապարհով: Դատավարությունը (քրեական գործերով)բաղկացած է հինգ մասից` նախապատրաստական, դատաքննության, դատական վիճաբանությունների, ամբաստանյալի վերջին խոսքի և դատավճռի կայացման:
Դատարանի ճանաչողական գործունեության հաջորդող առանձնահատկությունն այն է, որ դատավարությունը, որպես կանոն, անցկացվում է դռնբաց, բացառությամբ այն սակավ դեպքերի, երբ դա հակասում է պետական գաղտնիքի պահպանմանը և երբ շոշափվում են անձանց անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող հանգամանքներին:
Դատավարության ճանաչողական գործընթացի կարևոր կողմն է նաև նրա մրցակցային բնույթը:
Այս ամենը հոգեբանական կարևոր նշանակություն ունի, քանի որ բարենպաստ պայմաններ է ստեղծում դատարանի արդյունավետ գործունեության համար` սահմանափակվելով բացասական տարբեր գործոնների խեղաթյուրիչ ազդեցությունները ճանաչողական գործընթացների վրա:
Դատական գործընթացի բարձր կուլտուրայի ապահովման համար դատավորը պետք է անընդհատ բարձրացնի իր գիտելիքների մակարդակը և կատարելագործի մասնագիտական վարպետությունը:
Դատավորի պահվածքը, դիտողությունները, դեմքի արտահայտությունը, ժեստերը, մանրակրկիտ ձևով զննվում ու վերահսկվում են ներկաների կողմից, դահլիճում գտնվող մարդիկ փորձում են իմանալ ո՞ւմ կողմն է նրա համակրանքը, որքանով է օբյեկտիվ, ահա դա է պատճառը, որ դատաքննության ընթացքում դատավորը պետք է խստորեն հետևի իր պահվածքին: