Հայ գործարարների ասոցիացիան և Հոնկոնգի առևտրի զարգացման խորհուրդը (HKTDC) մարտի 13-ին Երևանում անցկացրեցին «Հայաստան և Հոնկոնգ. բիզնես հնարավորություններն ու հեռանկարները 2023 թվականին» թեմայով հանդիպում։
Միջոցառումը բացեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կից «Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանը՝ կարևորելով նման ֆորմատի միջոցառումների նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման համար։
Միջոցառման ընթացքում Հոնկոնգի առևտրի զարգացման խորհուրդի (HKTDC) ռեգիոնալ ղեկավար Լեոնիդ Օռլովը շուրջ 100 գործարարներին ներկայացրեց Հոնկոնգի բիզնես հնարավորությունները, ինչպես նաև HKTDC գործունեությունը՝ Հոնկոնգում անցկացվող այս տարվա ցուցահանդեսները, խորհրդի ծրագրերը, ծառայությունները և նախաձեռնությունները։
Այն գործարարները, ովքեր հետաքրքրված են Հոնկոնգի շուկայով և ցանկանում են մասնակցել այս տարի այնտեղ կայանալիք ցուցահանդեսներին, կարող են դիմել Հայ գործարարների ասոցիացա հետևյալ հեռախոսահամարով՝ 055810101։
Հանդիպման շրջանակներում Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Գումաշյանը ներկայացրեց կառույցի գործունեության հիմնական ուղղությունները և գալիք ծրագրերը։