Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը երկու ամսով կկալանավորվի։ Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը և մեղադրյալ Խաչատուրովի նկատմամբ կիրառել կալանք խափանման միջոցը՝ երկու ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին դատարանը մերժել էր Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի ընտրության վերաբերյալ միջնորդությունը։ Դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել