Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառումները.
1) օպերատիվ հարցում.
2) օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում.
3) համեմատական հետազոտումների նմուշների հավաքում.
4) հսկիչ գնում.
5) վերահսկելի մատակարարում և գնում.
6) իրերի և փաստաթղթերի հետազոտում.
7) արտաքին դիտում.
8) ներքին դիտում.
9) անձի նույնացում.
10) շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում.
11) նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում.
12) հեռախոսային խոսակցությունների վերահսկում.
13) օպերատիվ ներդրում.
14) օպերատիվ փորձարարություն.
15) ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում.
16) կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները սահմանվում են միայն օրենքով:
Այժմ քննարկենք օպերատիվ-հետախուզական միջոցառումներից մեկը՝ օպրետիվ ներդրումը:
Այսպես՝ օպերատիվ ներդրումը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների, ինչպես նաև այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց գաղտնի ներդրումն է որոշակի մարմիններում, կազմակերպություններում կամ խմբավորումներում: