Օտարերկրացու կրթության իրավունքը

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինքն ևս ունեն կրթություն ստանալու իրավունք:

Համաձայն կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիայի 3 հոդվածի` կրթության բնագավառում խտրականությունը վերացնելու և կանխարգելելու նպատակով կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են իրենց տարածքում բնակվող օտարերկրյա քաղաքացիներին տրամադրել կրթություն ստանալու նույն հնարավորությունը, ինչ որ սեփական քաղաքացիներին:

Քաղաքացիություն չունեցող անձանց կրթության իրավունքին, տարրական կրթության կապակցությամբ պայմանավորվող պետությունները քաղաքացիություն չունեցող անձանց հատկացնում են նույն վերաբերմունքը, ինչ իրենց քաղաքացիներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել